ՊԲ զինծառայող է մահացել Ստեփանակերտի հոսպիտալում

09.02.2018, 11:10
Նախօրեին ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ՊԲ զինծառայող է մահացել։
ՊԲ զինծառայող է մահացել Ստեփանակերտի հոսպիտալում
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ՊԲ զինծառայող է մահացել։

Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, 1999 թվականի ծնված Հայկ Հակոբյանի մահվան պատճառը հիվանդությունն է` նախնական ախտորոշումը` կայծակնային մինինգոկոկցեմիա։

Загружается новость ... "Право"

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: -0-