Օրվա ընթացքում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը. Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշիում՝ «Գրադ» (ՖՈՏՈ)

05.11.2020, 18:48
Օրվա ընթացքում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը. Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշիում՝ «Գրադ». ՖՈՏՈ
Օրվա ընթացքում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը. Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի, Շուշիում՝ «Գրադ» (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։

Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

«Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-