Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից. ԱՀ նախագահ (ՖՈՏՈ)
10.10.2020,
20:20
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է ռազմաճակատում իր լավագույն ընկերներից մեկի հերոսական մահվան մասին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է ռազմաճակատում իր լավագույն ընկերներից մեկի հերոսական մահվան մասին:
«Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին...
Загружается новость ...
"Право"
Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:
Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ եղբայրներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:
Ննջիր խաղաղությամբ...»,- գրել է նա Facebook-յան իր էջում:-0-