Մարուքյան. Արցախի ճանաչումը միջազգային հանրության կողմից ուշացած է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

19.11.2020, 13:57
Մարուքյան. Արցախի ճանաչումը միջազգային հանրության կողմից ուշացած է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

Մարուքյան. Արցախի ճանաչումը միջազգային հանրության կողմից ուշացած է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի ճանաչման հարցը միջազգային հանրության կողմից ուշացած է, հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում:

Загружается новость ... "Лево"

Նա ընդգծել է, որ միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման իմաստը պահպանվում է, սակայն ինքը չի կարող գնահատել, թե ինչ դա կտա ստեղծված դրության մեջ:

Այս համատեքստում Մարուքյանը նշել է, որ պատերազմից հետո հարց է ծագել Արցախի սահմանների մասին, մասնավորապես թե որ սահմաններով պետք է ճանաչվի անկախ հանրապետությունը:
Հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը այդ խնդրի լուծման համար, ընդդիմադիր խմբակցության առաջնորդն ասել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա:

«Մինչև նա չգնա, ոչ մի դրական բան չի լինի: Պարտված մարդու հետ ոչ մի բան չի լինի քննարկել»,- հայտնել է նա: -0-