Մակրոնը մտադիր է հասնել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացմանը

01.10.2020, 22:09
Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ
Մակրոնը մտադիր է հասնել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացմանը
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ խորհրդարանի անդամ Չարլի Վեյմերսը։

Վեյմերսի խոսքով` ինքը հարց կբարձրացնի արդյոք Եվրոպական Միություն պատրաստվում է դատապարտել հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը և դիտարկում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը։

 - рис.1
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան ունի «ստույգ տեղեկատվություն» այն մասին, որ Թուրքիայից ժամանած սիրիացի գրոհայինները մասնակցում են Լեռնային Ղhարաբաղում ռազմական գործողություններին։ «Սա շատ լուրջ է: Մենք դա կքննարկենք գագաթնաժողովին մոտակա ժամերին»,- ասել է նա։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչ-վարձկանների ներգրավումը Արցախի դեմ ռազմական գործողություններին այլևս կասկած չի հարուցում: Ըստ հայկական կողմի, շուրջ 4 հազար սիրիացի գրոհայիններ կռվում են Ադրբեջանի կողմից Արցախում:-0-