ԼՂՀ նախագահը ներկա է գտնվել դամբարանաբլրի պեղումների հնագիտական գտածոների ցուցադրությանը
10.12.2015,
19:17
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Նոր Հայկաջրի դամբարանաբլրի հնագիտական պեղումների գտածոների ցուցադրությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան եւ դիտել այնտեղ Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջրի դամբարանաբլրի հնագիտական պեղումների գտածոների ցուցադրությունը, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահը կարևորել է պեղումների իրականացումը Նոր Հայկաջրի շրջանում՝ արժեւորելով այն գիտակրթական, հայրենասիրական դաստիարակության և քաղաքական տեսանկյուններից: -0-
Նախագահը կարևորել է պեղումների իրականացումը Նոր Հայկաջրի շրջանում՝ արժեւորելով այն գիտակրթական, հայրենասիրական դաստիարակության և քաղաքական տեսանկյուններից: -0-