ԼՂՀ ԱԳՆ-ն Telegram-ում պաշտոնական ալիք է բացել

14.11.2016, 17:34
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն Telegram-ում պաշտոնական ալիք է բացել:
ԼՂՀ ԱԳՆ-ն Telegram-ում պաշտոնական ալիք է բացել
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն Telegram-ում պաշտոնական ալիք է բացել, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram հաղորդագրությունների փոխանակման ծրագրում բացել է պաշտոնական ալիք՝ https://telegram.me/Karabakh_MFA հասցեով», - նշվում է հաղորդագրության մեջ։

Telegram-ը բազմահարթակ հաղորդագրությունների փոխանակման ծրագիր է` կենտրոնացած փոխանակման արագության և ապահովության վրա, որը թույլ է տալիս փոխանակվել ինչպես տեքստային հաղորդագրություններով, այնպես էլ` տարբեր ձևաչափերի մեդիաֆայլերով: Ծրագիրը գործարկվել է 2013 թ.-ին: -0-