Կատարյալ կարգավորումը հաղթողների և պարտվածների բացակայությունն է. Ուորլիք
12.09.2016,
21:07
Ղարաբաղյան կարգավորման առանձին պայմաններ կան:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման առանձին պայմաններ կան, սակայն «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին չի բավարարում քաղաքական կամք՝ առաջ գնալու համար»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Ինտերֆաքսին տված հարցազրույցում:
Ըստ նրա, նախորդ շաբաթ Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կայացած հանդիպումն արդյունավետ էր: «Մենք հանդիպեցինք նաարար Լավրովի, համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը և հաջորդ քայլերը»,- պատմել է դիվանագետը:
Նա նշեց, որ Լավրովի հետ քննարկվել են առաջարկներն այն մասին, «թե ինչպես կարող ենք ազդել գործընթացի առաջխաղացման վրա»: «Խոսեցինք այն մասին, թե ինչպես ենք կառուցելու աշխատանքը կողմերի հետ՝ խաղաղ լուծման հասնելու համար… Մենք գնահատեցինք Լավրովի՝ այս հարցին տրամադրած ժամանակի տևողությունը»,- ասել է Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ այդ բնագավառում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան միակարծիք են՝ բոլորը կիսում են հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը: «Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ էր: Այդ հարցը բազմիցս է քննարկվել Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ»,- նշել է Ուորլիքը:
Նա հիշեցրել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները: Ըստ նրա, այդ գագաթնաժողովների շնորհիվ, կարգավորման մի շարք պայմաններ են առաջացել: Օրինակ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածության զարգացումը: Բացի այդ, ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ Վիեննայում և մայրաքաղաքում կընդգրկվեն դիտորդական առաքելության ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Ուորլիքը:
Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել: «Հակամարտությունը շատ երկար է շարունակվում, չափազանց շատ մարդ է զոհվել ավելի քան 20 տարիների ընթացքում: Իսկ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք մեզ հայտնի են, մենք դրանք քննարկել ենք»,- ընդգծել է նա:
Ըստ նրա, ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի և Ֆրանսիայի համար կատարյալ կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվածների բացակայություն, այն պետք է շահավետ լինի երկու կողմերի համար էլ: «Որպես մարդ, ով երկար տարիներ բանակցություններ է վարել նաև այլ հարցերով, կարող եմ ասել, որ բանակցությունները չեն կարող հաջող լինել, երբ կողմերից մեկը ստիպված է զոհաբերության և զիջումների գնալ: Բանակցությունները հաջողվում են, երբ աշհում են երկու կողմերը՝ Հայաստանի, Ադրբեջանի բնակիչները, ողջ տարածաշրջանն արժանի է ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է Ուորլիքը:
Նա հիշեցրել է, որ այդքան էլ հեռու չեն այն ժամանակները, երբ հայերը և ադրբեջանցիները կողք կողքի են ապրել՝ խաղաղ ու համերաշխ: «Այդ ժամանակներն անցել են: Ափսոսում եմ, բայց փաստ է, որ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդը չի ճանաչում միմյանց: Նրանք իրար մասին գիտեն միայն ԶԼՄ-ներից և լուրերից: Դա շատ վատ է: Կցանկանայինք շփում տեսնել մարդկանց միջև: Եվ որպես խաղաղ կարգավորման դրսևորում՝ կցանկանայինք, որ հայերն ու ադրբեջանցիները կարողանային գոյակցել միմյանց հետ: Հավատում եմ, որ և Հայաստանում, և Ադրբեջանում դրան պատրաստ շատ մարդիկ կան»,- ասել է համանախագահը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-