Հուլիսի 15–ի դրությամբ Ղարաբաղում օձի խայթոցի 11 դեպք է գրանցվել. ԱՆ
21.07.2015,
20:15
Լեռնային Ղարաբաղում 2015թ.–ի հուլիսի 15–ի դրությամբ օձի խայթոցի 11 դեպք է գրանցվել, նշվում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում 2015թ.–ի հուլիսի 15–ի դրությամբ օձի խայթոցի 11 դեպք է գրանցվել, նշվում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքում։
Ըստ հաղորդագրության` տուժածներից 9-ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին) իսկ 2-ի դեպքում չի ներարկվել, քանի որ կարիքը չի եղել: Տուժածներից չորսը երեխաներ են։
«Ներկա պահին Ստեփանակերտի և շրջանային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–