ԼՂՀ նախագահը բավարար է գնահատել Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքը

25.02.2015, 16:55
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը և 2015թ. անելիքներին նվիրված նիստին:
ԼՂՀ նախագահը բավարար է գնահատել Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը և 2015թ. անելիքներին նվիրված նիստին:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը 2014 թվականին Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքները որակել է բավականին ծավալուն և , ընդհանուր առմամբ, դրանք գնահատել բավարար:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, որոնց զգալի մասը կապված էր աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետ, մայրաքաղաքում հաջողվել է տարբեր ոլորտներում կյանքի կոչել մի շարք խոշոր ծրագրեր` հավելելով, որ ռազմավարական նախագծերի իրականացումը նախատեսված է այս տարի ևս:

Բակո Սահակյանը նաև  կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:

Նիստին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:–0–