ԼՂՀ վարչապետը վստահ է, որ կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանն անմեղ է

23.07.2014, 17:49
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն ափսոսանք է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա անմեղությունը կապացուցվի։
ԼՂՀ վարչապետը վստահ է, որ կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանն անմեղ է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն ափսոսանք է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա անմեղությունը կապացուցվի։

65-ամյա Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում։ Նա հիմնականում բնակվում է Մոնակոյում: Ըստ ԶԼՄ–ների՝ ԱԴԾ-ի աշխատակիցները ինքնաթիռի սանդուղքների մոտ ձերբակալել են Հայրապետյանին՝ կասկածելով նրան անօրինական ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները վատնելու և օրինականացնելու մեջ:

«Մենք բոլորս գիտենք նրա անցած ուղին, և ես կասկածանքով եմ վերաբերվում նրա կալանավորմանը։ Վստահ եմ, որ շուտով նրա անմեղությունը կապացուցվի»,– նախօրեին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ասել է Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է, այլ նաև բազմաթիվ մարդկանց է միաբանել Արցախի զարգացմանն օժանդակելու գործում։

«Այս պահին ամենից շատ մեզ մտահոգում է նրա առողջական վիճակը, որը, կարծես, նորմալանում է»,– նշեց Հարությունյանը։

Խոսելով Հայրապետյանի կատարած աշխատանքների մասին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում` ԼՂՀ վարչապետն ընդգծել է, որ բարերարը տեղում ստեղծել է անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, և գյուղացիներին մնում է միայն օգտագործել այդ ներուժը սոցիալ–տնտեսական զարգացում ապահովելու համար։

Քննությունը կասկածում է, որ Հայրապետյանը կապ ունի 2009թ.-ի ապրիլին «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին Ուռալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքի հետ, որը նա գլխավոր է 3 տարի: Կորպորացիան, վճարելով 2 մլրդ դոլար, ավելացրել է իր մասնաբաժինը բաշկիրյան ՎԷՀ-ի վեց ձեռնարկություններում՝ «Բաշնեֆտ»-ում «Ուֆանեֆտեխիմ»-ում, «Նովոյլ»-ում, «Ուֆաօրգսինտեզ»-ում, Ուֆայի ՆՎԳ-ում և «Բաշկիրնեֆտեպրոդուկտ»-ում, գրում է հրատարակությունը: 

Ակնկալվում է, որ հուլիսի 24–ին քննությունը Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կներկայացնի։ -0-