Վլադիմիր Զաքիյանն ազատվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից

16.01.2012, 12:56
Վլադիմիր Զաքիյանն ազատվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ  վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ Վլադիմիր Զաքիյանը ազատվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զաքիյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը ստորագրվել է երկուշաբթի:

«ԼՂՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արմո Ծատուրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-