+18
Եղանակը Երևանում
Հայ

2011թ.-ի առաջին կիսամյակում Ղարաբաղում 178 հանցագործություն է գրանցվել. ԼՂՀ գլխավոր դատախազություն

18:04
20 Հուլիսի 2011

2011թ.-ի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 178 հանցագործություն է գրանցվել՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի 214-ի դիմաց, չորեքշաբթի Ստեփանակերտում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը։

Ըստ նրա, գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 36 դեպքով կամ 16,8 տոկոսով։
«Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է միջին ծանրության 36 հանցագործություն ՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի 44-ի դիմաց, 76 ծանր և 3 առանձնապես ծանր հանցագործություն՝ 2010թ.-ի վեց ամիսների ընթացքում գրանցված 83 և 6 դեպքերի դիմաց»,- նշել է Ղարամյանը։

ԼՂՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նշված ժամանակահատվածում անձի դեմ կատարված հանցագործության 19 դեպք է գրանցվել՝ 2010թ.-ի առաջին կիսամյակի 26-ի փոխարեն, որոնցից երեքը սպանություն է եղել (4-ը՝ 2010թ.-ի հունվար-հունիս ամսին), սպանության փորձեր չեն գրանցվել։ 2010թ.-ին գրանցված՝ սեփականության դեմ իրականացված հանցագործության 110 դեպքի փոխարեն 104 հանցագործություն է գրանցվել, տնտեսական գործունեության դեմ՝ 6 (2010թ.-ի 10-ի փոխարեն)։
 
«Առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու դեպքերն ավելի քան կրկնակի անգամ նվազել են՝ կազմելով 2՝ 5-ի փոխարեն, ընդ որում առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր չեն գրանցվել, անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալ ցուցանիշը կազմել է երեք դեպք։ Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները մեկ դեպքով ավելացել են՝ 6-ի փոխարեն 7»,- ասել է Ղարամյանը։

ԼՂՀ գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ այսօր կայացել է ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստը, որի ընթացքում քննարկվել է հանրապետության դատախազության՝ 2011թ.-ի առաջին կիսամյակում իրականացրած գործունեությունը, հաստատվել է Ղարաբաղի գլխավոր դատախազության աշխատանքային ծրագիրը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակի համար , ինչպես նաև տեղի է ունեցել ԼՂՀ շրջանային դատախազությունների նորանշանակ դատախազների երդման արարողությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:19
28 Մարտի 2023
ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար. պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը
ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պետք է ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը
15:15
27 Մարտի 2023
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
11:53
27 Մարտի 2023
Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
22:43
25 Մարտի 2023
ՌԴ ՊՆ. ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈւ ստորաբաժանումները վերադարձնել նախկինում զբաղեցրած դիրքեր
Ադրբեջանի ստորաբաժանումը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել է դիրքի ինժեներական աշխատանքները
22:23
25 Մարտի 2023
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ. ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ասել է Տիգրան Աբրահամյանը
18:46
25 Մարտի 2023
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ