Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 230 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
30.05.2011,
10:44
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 230 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը նախորդ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի հետ շփման գծում ավելի քան 230 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել են շուրջ 1500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-