ԼՂՀ ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին և առաջընթաց են ԼՂՀ-ի ժողովրդավարացման ճանապարհին. դիտորդներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 23-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հերթական առաջընթացն են Ղարաբաղի ժողովրդավարացման ճանապարհին, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով Հայաստանի Ազգային ժողովի դիտորդների խմբի եզրակացությունը:
«Մայիսի 23-ի ընտրությունները թափանցիկ էին, արդար, հանապատասխանում էին միջազգային չափանիշենրին և կարող են դիտարկվել որպես ԼՂՀ-ի ժողովրդավարցման ճանապարհի հերթական առաջընթացը»,- ասվում է խմբի եզրակացությունում:
Ըստ Շարմազանովի՝ Ղարաբաղի ընտրությունները կարող են օրինակելի համարվել տարածաշրջանի մյուս երկրների համար, մասնավորապես՝ Ադրբեջանի համար:
«Ղարաբաղը հերթական անգամ ապացուցեց, որ կողմնակից է ժողովրդավարական արժեքներին»,- նշեց Շարմազանովը:
Իր հերթին Հայ Յեղափոխական Դաշնություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Ղարաբաղը հենց այսպիսի ժողովրդավարաան քսյլերով պետք է ստիպի ճանաչել իր անկախությունը:
Ըստ նրա՝ ցանկալի կլիներ, որպեսզի եվրոպական կառույցները իրենց դիտորդներին ուղարկեին ընտրությունների:
«Ժողովրդավարության մակարդակը պետք է գնահատել անկախ այս կամ այն պետության ճանաչումից»,- ասաց Ռուստամյանը:
«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է համագործակցել ԼՂՀ նոր գումարման Ազգային ժողովի հետ՝ ավելացնելով հայկական քաղաքական ուժերը կղեկավարվեն Արցախի բարձր շահերով և նրա անկախության հեռանկարով:
Կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընրտությունների ժամանակ, ըստ նախնական տվյալների, քվեարկել է ընտրողների 70,11 տոկոսը:
Համամասնական համակարգով ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը (վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ), Արցախի դեմոկրատական կուսակցությունը (խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ), Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը (առաջնորդ՝ Հրանտ Մելքումյան), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ցուցակում առաջինը Արմեն Սարգսյանն է): Ցուցակում ներառվել էր ընդհանուր առմամբ 82 մարդ, պատգամավորության 40 թեկնածու առաջադրվել է մեծամասնական ընրակարկարգով:
Հանրապետության օրենսդրության համաձայն՝ խորհրդարանում 16 տեղ հատկացված է մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներին, իսկ 17 տեղ՝ համամասնական կարգով ընտրվածներին:
Ըստ նախնական տվյալների՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների տվյալներով առաջատարն է՝ հավաքելով 45,8 տոկոս (17537) ձայն: -0-