Շուշիում իրականացվելիք ծրագրերը երկու տարուց կփոխեն քաղաքի տեսքը. «Հայաստան» հիմնադրամ

Շուշիում իրականացվելիք ծրագրերը երկու տարուց կփոխեն քաղաքի տեսքը, հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրմի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նրա խոսքերով՝ նախատեսված ծրագրերի ցանկում են, մասնավորապես, քաղաքի չորս փողոցների շուրջ 10-15 շենքերի արտաքին տեսքի և տանիքների ամբողջական բարեկարգումը, Խաչատուր Աբովյանի և Մուրացանի անվան դպրոցների, Շուշիի գրադարանի վերանորոգումը, ինչպես նաև քաղաքին լրացուցիչ կտրամադրվի շտապօգնության երեք մեքենա:
«Հայաստան» հիմնադրամի տնօրենը համոզմունք է հայտնել, որ երեք-չորս տարի անց կարձանագրվի մարդկանց թվի բնական աճ, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Շուշիում:
Վարդանյանը տեղեկացրել է, որ Շուշիում նախատեսված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 2 միլիարդ 800 միլիոն դոլար:
«Այդ գումարն արդեն կա, և նշված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կիրականացվեն: Բոլոր ծրագրերի նախագծերը պատվիրվել են, և երկու-երեք ամսից աշխատանքները կսկսվեն», - նշել է Վարդանյանը:-0-