Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս. ԼՂՀ նախագահ

19.11.2007, 19:31
Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս. ԼՂՀ նախագահ
Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս. ԼՂՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախը երբեք չի կազմելու Ադրբեջանի մաս, հայտարարել է Լեռնայաին Ղարաբաղի Հանարապետության նախագահ Բակո Սահակայնը։

«Արյունով նվաճված անկախությունը չի կարող լինել սակարկության  առարկա»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լոս Անջելեսում կազմակերպված գալա-հանդեսի ժամանակ` նվիրված կայանալիք հեռուստամարաթոնին:  

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից՝ Սահակյանը նշել է, որ սակարկումների ենթակա չէ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն` իր բոլոր դրսևորումներով

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-