ՀՐԱՏԱՊ. Արցախը առաջիկա 1-2 օրերի ընթացում հնարավոր է դիմի ՀՀ իշխանություններին երկրի անկախությունը ճանաչելու առաջարկով. նախագահ (ՎԻԴԵՈ)
10:40
11 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությույանը կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ չի բացառել հավանականությունը, որ կդիմի Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը և նշել դրա պայմանը:
Загружается новость ... "Лево"
«Եթե առաջիկա 1-2 օրերի ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ, առաջին հերթին Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կազմակերպություններին և աշխարհի բոլոր երկրներին»,- նշել է նա:
Հարությունյանի խոսքով, այդկերպ պարզ կդառնա այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, ազգերի ինքնորոշման իրավունքը,և աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջացում են տեռորիզմին:
«Քանի որ այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին, պետք է նրանց ցուցակագրել և այս երկրների ժողովուրդներն էլ պետք է տք է գիտակնեցին իրանց իշխանություններ իվարքագիծը և այս բոլոր իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության, իսկ ամենակարևորը՝ Աստծո առաջ»,- նշել է Հարությունյանը: -0-
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները