630.68
7.05
522.09
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են փաստական տվյալներ Արցախի դեմ ագրեսիայի իրականացմանը Թուրքիայի հատուկջոկատայինների մասնակցության մասին

15:18
25 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ դատախազությունը փաստական տվյալներ է ներկայացրել՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ավելի վաղ նախապատրաստված լինելու և իրականացմանը թուրքական զինված ուժերի մասնակցության մասին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ:

Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռբերման նպատակով: Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա: 

Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ընդհանուր զորահավաքով զորակոչվել է ադրբեջանական պահեստազորը՝ հանրությանն ապատեղեկացնելով, թե զորակոչն իրականացվում է մեկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով, և պահեստազորն սկսել է մարտական պատրաստություն անցնել Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամիավորումներում:

Սեպտեմբերի 21-ից ինչպես պահեստազորի, այնպես էլ կանոնավոր բանակի զորամիավորումները տեղակայվել են Ադրբեջանի և Արցախի սահմանագծին մոտ գտնվող մարտական դիրքերում և սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հրաման են ստացել բոլոր ուղղություններով հարձակում գործելու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հենակետերի վրա՝ օգտագործելով ադրբեջանական զինված ուժերում առկա բոլոր զինատեսակները:

Ընդ որում, սեպտեմբերի կեսից սկսած՝ սահմանագծի մոտ գտնվող բնակավայրերում խիտ բնակեցված ադրբեջանական բնակչության շրջանում, բնակիչների այգիներում, ինչպես նաև ծառածածկ և հնարավորինս քիչ տեսանելի այլ վայրերում տեղակայվել են հրետանային համակարգեր՝ քաղաքացիներին ներկայացնելով, թե դրանք զորավարժությունների անցկացման համար են: Սակայն պատերազմի սկսման առաջին իսկ պահից այդ համակարգերն իրականացրել են մարտական խնդիրներ:

Ստացված փաստական տվյալների համաձայն, թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, ըստ պլանի, անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև ռազմական գործողությունների իրականացմանը:

«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով»,- նշվում է դատախազության հաղորդագրության մեջ։ -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ
21:24
03 Մայիսի 2021
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները.ՖՈՏՈ
21:00
03 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
10:54
03 Մայիսի 2021
Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
Արցախի նախագահը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
14:37
28 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:37
28 Ապրիլի 2021
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
14:47
27 Ապրիլի 2021
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
17:30
26 Ապրիլի 2021
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները.ՖՈՏՈ
21:30
23 Ապրիլի 2021
Փաշինյան. Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
11:32
22 Ապրիլի 2021
Վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ