Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
14.04.2017,
11:18
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 620 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսարևելյան ուղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):
«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-