Հակառակորդի ապատեղեկատվությունը սեփական անզորությունը քողարկելու քայլ է. Սենոր Հասրաթյան
08.07.2017,
13:00
Ադրբեջանը նախօրեին հերթական ապատեղեկատվությունն է տարածել:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը նախօրեին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության:
Պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, նշելով, որ ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու անգամ անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերի իրական զարգացումներին, ինչպես նաև հրապարակել է հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած մեր երեք զինծառայողների անունները:
«Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է: Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող «ամենազոր» բանակի այսօր ունեցած երևակայական «հաջողությունները» իրականի փոխարեն մատուցելու և դրանցով սեփական հանրությանը «գոտեպնդելու» ինքնախաբեությանը»,- նշել է նա:
Անդրադառնալով ադրբեջանական քարոզչամեքենայի կերակրամանից սնվող «անգլուխների հրապարակումներին առ այն, թե իբր «ադրբեջանական զինուժի թիրախային հարվածներից շարքից հանվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ»»` Հասրաթյանը դրանք անվանել է անզորությունը քողարկելու ճարահատյալ քայլ: -0-

Загружается новость ...
"Право"