Grant Thornton Armenia ընկերությունը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախում զոհված զինվորի երեխաներին
14.04.2016,
15:48
Grant Thornton Armenia ընկերությունը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախում զոհված զինվորներից մեկի ընտանիքին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Grant Thornton Armenia ընկերությունը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախում զոհված զինվորներից մեկի ընտանիքին։
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ապրիլյան ռազմական գործողություններին մեր բանակն արժանի եւ հուժկու պատասխան տվեց, սակայն, ցավոք, մենք ունեցանք տասնյակ զոհեր: Բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց հայրերին, որդիներին և եղբայրներին: Այս ցավը բոլորինս է եւ մեր պարտքն է այսօր լինել մեր հերոսների ընտանիքների կողքին»,– ասվում է Facebook սոցցանցում ընկերության էջում հրապարակած հաղորդման մեջ։
Գիտակցելով ստեղծված իրավիճակում անհապաղ լուծումներ տալու անհրաժեշտությունը՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը որոշում կայացրեց նպատակային եւ երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել զոհված զինծառայողներից մեկի ընտանիքին: Աջակցության շրջանակում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը ֆինանսական օգնություն կցուցաբերի սույն թվականի ապրիլին Արցախում զոհված զինծառայողի ընտանիքին (անունը չի նշվում ավելորդ չարաշահումներից խուսափելու նպատակով)՝ ամենամսյա դրամական փոխանցում կատարելով նրա երկու անչափահաս երեխաների (2 եւ 3 տարեկան) հաշվեհամարներին մինչև նրանց 16 ամյակը՝ հաշվեհամարների տնօրինող նշանակելով վերջիններիս մորը։
«Սույն հաղորդագրությունը հրապարակում ենք միմիայն որպես կոչ Հայաստանում գործող խոշոր կազմակերպություններին՝ խրախուսելով նրանց պատասխանատվություն ստանձնել այն ընտանիքների նկատմամբ, որոնք իրենց հայրերին ու զավակներին կորցրեցին մարտի դաշտում՝ բոլորիս անվտանգությունը ապահովելու համար:
Լիահույս ենք, որ մեր գործընկերները կմիանան այս նախաձեռնությանը եւ, իրենց հնարավորությունների սահմաններում, կսատարեն մեր հայրենակիցներին՝ փորձելով փոքրիշատե թոթափել վերջիններիս հոգսը»,– նշվում է հաղորդման մեջ։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–