Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

28.10.2020, 09:31
Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև
Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է Արցախի անկախությունը։ Այ մասի ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում։

ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև (27.10.2020 թ․), որում գրված է․

«Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում վերջինիս՝ շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան»։