Գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում. ԱԻՊԾ
01.11.2020,
10:17
ԱԻՊԾ․ գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։
«Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։ Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։
«Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-