438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը ուժի մեջ է մտել

08:00
26 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը ուժի մեջ է մտել:

Загружается новость ... "Лево"

Սա հրադադարի ռեժիմի հաստատման երրորդ փորձն է: Առաջին երկու պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, իսկ հոկտեմբերի 17-ին `Ֆրանսիայի միջնորդությամբ, խախտվել են Ադրբեջանի կողմից:

Ինչպես նշվում է հոկտեմբերի 25-ին ընդունված ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ, հրադադարը Բաքվի և Երևանի միջև պետք է ուժի մեջ մտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 08: 00-ին:

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Պայմանավորվածությունների մասին

Հոկտեմբերի 1–ին Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ, որում կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։

Նմանատիպ կոչով են հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Իվ Լը Դրիանն ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հոկտեմբերի 5–ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հաստատակամ տրամադրված են ամբողջ ծավալով իրականացնել ԵԱՀԿ–ի և միջազգային հանրության կողմից ստանձնած մանդատը` ԵԱՀԿ անդամ երկրների աջակցությամբ։

Հոկտեմբերի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակ դադարեցման ռեժիմի մասին հոկտեմբերի 10-ի ժամը 12: 00-ից ՝ մարդասիրական նպատակներով ՝ ռազմագերիների և այլ գերիների, մահացածների մարմինների փոխանակման: 

Այս պայմանավորվածությունը Ադրբեջանի կողմից ևս խախտվել է, ինչպես Ադրբեջանի և Հայաստանի կողմից հոկտեմբերի 17-ին ընդունված երկրորդ պայմանավորվածությունը հումանիտար հրադադարի մասին՝ հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 00։00-ին։

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 900-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ