605.94
6.7
508.21
+1
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին․ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

23:51
25 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

«Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սա հրադադարի սահմանման արդեն երրորդ փորձն է։ Առաջին երկու պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի միջնորդությամբ և հոկտեմբերի 17–ին Ֆրանսիայի միջնորդությամբ, խախտվել են Ադրբեջանի կողմից։ 


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:50
29 Նոյեմբերի 2020
Ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկ ժամանել է Արցախ ՝ օգնելու տեղի բնակիչներին
Ավելի քան 60 ռուս ռազմական բժիշկ է ժամանել Արցախ ՝ օգնելու տեղի բնակիչներին
19:21
28 Նոյեմբերի 2020
Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան դուրս կբերի սիրիացի վարձկաններին տարածաշրջանից և ցանկանում է քննարկել նրա դեմ պատժամիջոցների հարցը․ Լըմուան
Ֆրանսիան ակնկալում է, որ Թուրքիան կոնկրետ գործողություններ կձեռնարկի սիրիացի վարձկաններին տարածաշրջանից դուրս բերելու համար
18:46
28 Նոյեմբերի 2020
Անհրաժեշտ է Արցախի վերաբերյալ համաձայնագիրը լրացնել հանրապետության կարգավիճակի վերաբերյալ կետերով․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել
18:16
28 Նոյեմբերի 2020
ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ է կիրառել Բաքվի դեմ․ հրապարակվել են Ադրբեջանում գերեվարված և կալանավորված ՀՀ 13 քաղաքացիների անուններ
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ
13:49
28 Նոյեմբերի 2020
Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները (ՖՈՏՈ)
Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները. ՖՈՏՈ
12:25
28 Նոյեմբերի 2020
Արցախի շրջաններից մեկում ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծման աշխատանքներ են ընթանում. ԱՀ ԱԻՊԾ-ն զգուշացնում է
Արցախի շրջաններից մեկում ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծման աշխատանքներ են ընթանում. ԱՀ ԱԻՊԾ-ն զգուշացնում է
02:16
28 Նոյեմբերի 2020
Հայաստանում Արցախյան պատերազմի ժամանակ 2660 զինծառայողի մահ է հաստատվել. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների թիվը 2660 է
00:56
28 Նոյեմբերի 2020
400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ․ ՎԻԴԵՈ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հանրային լրագրության ակումբի կազմակերպած առցանց քննարկման շրջանակում ներկայացրել է գերիների ու անհայտ կորածների մասով ընթացիկ իրավիճակը․ ՎԻԴԵՈ
23:03
27 Նոյեմբերի 2020
Փաշինյանը պատմել է, թե ինչու էր Աննա Հակոբյանն այցելել Արցախի ՊԲ-ի հրամկետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը պատմել է, թե ինչու է Աննա Հակոբյանն այցելել Արցախի ՊԲ-ի հրամկետ. բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով․ ՎԻԴԵՈ
18:18
27 Նոյեմբերի 2020
Ադրբեջանը սիրիացի վարձկաններին տեղափոխում է Արցախում իր տիրապետության տակ անցած տարածքներ. Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունից նշում են, որ ըստ հրապարակվող տեղեկությունների   Ադրբեջանը սիրիացի վարձկաններին հավաքագրում ու տեղափոխում է Արցախում իր տիրապետության տակ անցած տարածքներ
18:00
27 Նոյեմբերի 2020
Ռուս խաղաղապահները «զբաղվում են Արցախում Ադրբեջանի զինծառայողների անվայել պահվածքի հարցերով»
Ռուս խաղաղապահները «զբաղվում են Արցախում Ադրբեջանի զինծառայողների անվայել պահվածքի հարցերով»
17:29
27 Նոյեմբերի 2020
Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը