ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի ԼՂ հակամարտությունը

09.10.2020, 18:23
ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի ԼՂ հակամարտությունը
ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրամիության 27 անդամ պետությունները արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպման արդյունքների շրջանակում: Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

 «Կարծես, թե Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Մենք կդիտարկենք հանդիպման արդյունքները և երկուշաբթի կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը»,-  հայտնել է նա: 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 20, վիրավորվել՝ ավելի քան 90 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-