ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հինգշաբթի հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի 27-րդ նիստի բացումն անելիս:
«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցին: Ժամանակն է եկել համապատասխան պարտավորությունները կատարելու: Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնման նախաձեռնություններին: Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,- հայտնել է ԵԱՀԿ նախագահը:
Նրա խոսքով, բանակցությունները պետք է հանգեցնեն ԼՂ հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման: -0-