Դեռ շատ ենք հանդիպելու․ Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը՝ թշնամուն (ՎԻԴԵՈ)
19:02
14 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
««Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»»,- գրել է Ստեփանյանը Facebook-յան իր էջում։-0-
Նաղդալյանի մեկնաբանությունը հրապարակվել է հինգշաբթի ադրբեջանական ԱԳՆ–ի հայտարարության կապակցությամբ, որում ասվում է, որ «ՀՀ ԱԳ նախարարի այցն Արցախ նոյեմբերի 9–ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է»։
ՊԲ. ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ