ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը իր Twitter-ի միկրոբլոգում հայտնել է, որ Արցախում բժիշկներն աշխատում են ռմբակոծությունների պայմաններում:
Загружается новость ... "Лево"
Նա հրապարակել է տուժածների կադրերը, ովքեր բուժում են անցնում հիվանդանոցում:
«Ադրբեջանի ԶՈւ-երի կանխամտածված հարձակման հետևանքները Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների վրա, ներառյալ հիվանդանոցներ և ենթակառուցվածքային այլ օբյեկտներ մայրաքաղաք Ստեփանակերտում. (Բժիշկներն աշխատում են ռմբակոծության պայմաններում)»,- գրել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 հարված են հացրել Ստեփանակերտն և Շուշիին՝ կանխամտածված թիրախավորելով մայրաքաղաքի Մոր և մանկան առողջության կենտրոնը, ինչպես նաև մի շարք բնակելի տներ և հանրային նշանակության օբյեկտներ: Շուշիում կա մեկ զոհ և երկու վիրավոր, վնասվել է դպրոց:
Լուսանկարները նախատեսված են 18-ից բարձր տարեկան լսարանի համար: -0-