«Առյուծի էգն ու որձը չի լինում»․ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե ում դիմել կանանց ջոկատին միանալու համար

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ իր առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ է ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն։
«Չեմ զարմանում քանի որ առյուծի էգն ու որձը չի լինում։ Մեր քույրերը պատիվ ունեն և դա է մեր գոյության երաշխիքը»,- գրել է նա Facebook-յան իր էջում։
Հովհաննիսյանը հայտնել է, որ այդ հարցով կարելի է դիմել ստորև ներկայացրած անձանց․
https://www.facebook.com/nnersesyan
Նաև
Զանգահարեք այս համարներով 055505114
093792787
Ավելի վաղ Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում գրել էր․
Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։ Երեկ մի գեղանի օրիորդ լացակումաց ինձ աղաչում էր որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի։ Այդ հայուհուն արժանի երիտասարդներ եղեք։ Վեր կացեք և քայլ արեք մեր գոյության պատերազմի համար։ 18-25 տարեկան զինվորներն ու սպաները արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը, արժանի լինենք նրանց»։-0-