Արցախում երկրաշարժ է գրանցվել
13.06.2020,
22:57
Արցախում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հունիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40․250 և արևելյան երկայնության 46․000:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։-0-