ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարդասիրական զինադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ:
Загружается новость ... "Лево"
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: -0-