Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել խաղաղ բնակչի ուղղությամբ

06.01.2023, 17:05
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել խաղաղ բնակչի ուղղությամբ
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել խաղաղ բնակչի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում է Արցախի ոստիկանությունը:

Հունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։-0-