Հակառակորդն Արցախում հրթիռակոծել է փրկարարների հրշեջ մեքենան և այրել այն (ՖՈՏՈ)

01.11.2020, 18:32
Հակառակորդի ԱԹՍ-ի հրթիռն ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել. ՖՈՏՈ
Հակառակորդն Արցախում հրթիռակոծել է փրկարարների հրշեջ մեքենան և այրել այն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-յան էջում:

Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան:

Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին:

«Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել:

Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են:-0-