Ադրբեջանը հարվածներ է հասցրել Արցախի ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ. Օմբուդսմեն

17.10.2020, 21:44
Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, հարվածներ է հասցրել Արցախի ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ. Օմբուդսմեն
Ադրբեջանը հարվածներ է հասցրել Արցախի ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ. Օմբուդսմեն

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանն ընդհանուր առմամբ, հարվածներ է հասցրել ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ, որոնք գտնվում են Արցախի տարբեր հատվածներում՝հարավից մինչև հյուսիս, հայտնել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ:

Загружается новость ... "Лево"

«Այս հարվածների եհետևանքով մեր նախանական հաշվարկներով, 7800 անշարժ գույք է վնասվել, մասնավորապես, մասնավոր գույք՝ բնակարան, տուն, խանութ: Վնասվել է ավելի քան 1310 ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության աբյեկտներ, և 720-ից ավելի շարժական գույք, մասնավորապես, մեքենա»,- նշել է նա:

Օմբուդսմենը մանրամասնել է, որ վնասված 1310 ենթակառուցվածքի մեջ մտնում են էլեկտրամտակարարման համակարգերը, կենտրոնները, կայանները, ցանցերը, նույնը կապի և հաղորդակցության ոլորտում, ջրա- և գազամատակարարման ոլորտում, ինչպես նաև տրանսպորտային և ճանապարհատրանսպորտային ոլորտում, ներառյալ կամուրջները:

«Այս թվի մեջ նաև մտնում է հանրային նշանակության բազմաթիվ շինությունները, մասնավորապես, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակութային և հոգևոր կենտրևոններ, եկեղեցիներ»,- հայտնել է Բեգլարյանը՝ նշելով, որ հարված տակ են հայտնվել նաև արդյունաբերական նշանակության օբյեկտներ:

Նա նաև նշել է, որ նյութական վնասների առումով այս թվերը նախնական ու մոտավոր են՝ ընդգծելով, որ համեստ թվեր են ներկայացվել, քանի որ հաճախ լայնածավալ նմանատիպ հարձակումներ են եղել բազմաթիվ բանակավայրերում՝ ծանր հրետանու կիրառմամբ, ինչը նշանակում է, որ մեկ հարվածից երբեմն վնասվել են տասնյակ կամ հարյուրավոր անշարժ կամ շարժական գույքեր: -0-