Բարերար Գաբրիել Չենբերջյանը և պրոֆեսոր Լևոն Սարգսյանը պարգևատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
17.12.2015,
15:14
ԼՂՀ-ում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը պարգևատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը պարգևատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահ Բակո Սահակյանն այս մասին հրամանագրեր ստորագրել է դեկտեմբերի 17-ին:-0-
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահ Բակո Սահակյանն այս մասին հրամանագրեր ստորագրել է դեկտեմբերի 17-ին:-0-