Թուրքիայի ԱԳ նախարարը զանգել է Լավրովին
11.10.2020,
17:24
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն զանգել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, նշվում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։
Զրույցի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, որը ստեղծվել է հոկտեմբերի 9–10–ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքում։
Զրուցակիցները նշել են հոկտեմբերի 10–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դյույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը։
Ռուսական կողմը նշել է, որ պատրաստակամ է շարունակել ակտիվ միջնորդային ջանքերը, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` հաշվի առնելով Մոսկվայի հայտարարության դրույթները։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–
Загружается новость ... "Лево"