Սոցցանցերում տեղեկություն է տարածվել Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին, Արցախի տեղեկատվական շտաբը մեկնաբանում է
19:30
24 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
«Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին», - նշվում է հաղորդագրության մեջ։-0-
Facebook–ով, TikTok-ով ծանոթացել են «աղջիկների» հետ ու զորամասի մասին տվյալներ փոխանցել. Արցախում պետական դավաճանության աղմկահարույց դեպք է բացահայտվել. ՎԻԴԵՈ
Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում