Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 1 ծառայողի աճյուն

24.09.2021, 23:13
Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն
Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 1 ծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

«Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։–0–