Ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակման համար
14.12.2022,
23:37
Ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակման համար

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:йй
Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակելու համար։
Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով Արցախի Հանրապետությունը հայտնվել է շրջափակման մեջ է և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, իբր բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը: Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:-0-