ՌԴ ՊՆ–ն հաստատել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտման փաստը
12.12.2020,
19:53
ՌԴ ՊՆ–ն հաստատել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտման փաստը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 11–ին Հադրութի շրջանում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքը։
Այս տեղեկատվությունը շաբաթ օրը հրապարակվել է ՌԴ ՊՆ–ի պաշտոնական կայքում։
Սա խախտման առաջին դեպքն է ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ՌԴ խաղաղապահ գործողությունները սկսելուց հետո։
Միաժամանակ այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ից տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Խոսքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի տարածքի մասին է, բացառությամբ` երկու բնակավայրերի (Հին Թաղեր և Խծաբերդ, խմբգր.), որոնք մնում են հայկական ուժերի վերահսկողության տակ։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ այսօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:–0–

Загружается новость ...
"Право"