ՌԴ ՊՆ կայքում Արցախում ռուս խաղաղապահների մասին բաժին է հայտնվել

13.11.2020, 10:16
ՌԴ ՊՆ կայքում Արցախում ռուս խաղաղապահների մասին բաժին է հայտնվել
ՌԴ ՊՆ կայքում Արցախում ռուս խաղաղապահների մասին բաժին է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ստորաբաժանում» հատուկ բաժին է հայտնվել:

Загружается новость ... "Лево"

Այստեղ հրապարկվելու են լրատվական և մուլտիմեդիա նյութեր, ինֆոգրաֆիկա, ինչպես նաև ՌԴ ՊՆ ղեկավար կազմի ճեպազրույցները խաղաղապահ օպերացիայի իրականացման մասին:

Բացի այդ, օգտատերերը կկարողանան ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում ընթացիկ իրադրության քարտեզներին և Լաչինի միջանցքի շրջանում ռուսական դիտակետերի տեղակայմանը:-0-