ՔԿ-ն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերու հարցաքննության տեսանյութը (ՎԻԴԵՈ)

27.10.2020, 16:55
ՔԿ-ն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերու հարցաքննության տեսանյութը. ՎԻԴԵՈ

ՔԿ-ն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերու հարցաքննության տեսանյութը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Քննչական կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել է ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը:


Նա տեղեկություն է տրամադրել ամռանը Ադրբեջանում անցկացված զորավաժանքների մասին, ինչից հետո Թուրքիայի զինվորական կազմը մնացել է երկրում: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մարտական պատրաստության դասընթացներ էին անցկացնում, որ նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը: Նրա խոսքով, իրենց ասվել է, որ պատրաստվեն պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործեն միակ թշնամու՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Ներկայացված տեղեկությունների թվում ռազմագերին նաև նշել է, որ իր երկիրը Թուրքիայից և Իսրայելից ձեռք է բերել հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: -0-