Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը

24.08.2022, 12:49
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ: Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Միաժամանակ, ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելությանը դերը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:-0-