Նիկոլ Փաշինյանն Արցախում է, հանդիպել է ԶՈւ բարձրագույն սպայակազմի հետ (ՎԻԴԵՈ)

06.10.2020, 16:23
Նիկոլ Փաշինյանն Արցախում է, հանդիպել է ԶՈւ բարձրագույն սպայակազմի հետ. ՎԻԴԵՈ
Նիկոլ Փաշինյանն Արցախում է, հանդիպել է ԶՈւ բարձրագույն սպայակազմի հետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

«Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–