410.74
4.03
387.71
+23
Եղանակը Երևանում
Հայ

Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու. ՀՀ ԱԳ նախարար (ՎԻԴԵՈ)

13:21
05 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ–ում։

«Ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշելու նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, դա հետևյալն է. մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական չի կարող լինել, երկարատև, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, նրանց ապագայի համար», - հայտարարեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ բազմիցս ասվել է, որպեսզի խաղաղությունը լինի աշխատող, կայուն, երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն ոչ Հայաստանի կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ընտրված մարմինների, լիազոր ինստիտուտների կողմից։

«Հայաստանը պետք է փորձի ապահովել այդ երկխոսության մեկնարկը, մեխանիզմը, հարթակը», – ասաց Միրզոյանը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
26 Սեպտեմբերի 2023
Քաղաքագետը բացառել է Ղարաբաղում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
14:35
26 Սեպտեմբերի 2023
Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով
13:25
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից Երևանի ԲԿ–ներ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա, նրանց վիճակը կայուն ծանր է
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
12:35
26 Սեպտեմբերի 2023
Արցախում նախօրեին հայտնաբերվել է 10 քաղաքացի որոնողական աշխատանքների արդյունքում
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին
11:43
26 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ-ն կողմ է ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը
10:24
26 Սեպտեմբերի 2023
290 մարդ տուժել է Արցախում խոշոր պայթյունի հետևանքով, կան տասնյակ զոհեր
Պայթյունից տուժած  տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
10:08
26 Սեպտեմբերի 2023
Ուղղաթիռով բժշկական թիմը մեկնեց Ստեփանակերտ` օգնության հասնելու պայթյունից տուժածներին
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման
00:05
26 Սեպտեմբերի 2023
Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում  պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը
23:24
25 Սեպտեմբերի 2023
Արցախում գրանցված պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, շտապ անհրաժեշտ է սանավիացիայի օգնությունը
Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր
21:16
25 Սեպտեմբերի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հումանիտար հարցեր են քննարկել
Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ
17:04
25 Սեպտեմբերի 2023
Արցախում հայտնաբերվել է խաղաղ բնակիչների և զինծառայողների 105 մարմին
Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում
11:55
25 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտում ժամը 14:00-ից անվճար վառելիք կտրամադրվի ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիների համար
Ստեփանակերտում ժամը 14:00-ից անվճար վառելիք կտրամադրվի ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիների համար