Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ–ում հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և այդ ռեժիմի վերահսկման մեխանիզմները համաձայնեցնելու պահանջը
15.10.2020,
19:57
Լավրովն ու Չավուշօղլուն կրկին քննարկել են ԼՂ–ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում, առարկայական քննարկում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։ Նախարարներն ընդգծել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Հաստատվել է, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10–ի մոսկովյան հայտարարության դրույթները։
Պրակտիկ տեսանկյունից ընդգծվել է հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և այդ ռեժիմի վերահսկման մեխանիզմները համաձայնեցնելու պահանջը։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակում բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլերի օպերատիվ համաձայնեցումը` շեշտադրելով իրական արդյունքների ձեռք բերումը։–0–
Загружается новость ... "Лево"