Ինչու՞ Արցախի պատերազմի ժամանակ չօգտագործվեցին ՍՈՒ–30 կործանիչները. պարզաբանում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

25.03.2021, 17:07

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՍՈՒ 30-ների զինամթերքը և մնացած կարողությունները ձեռք բերելու գործընթացն, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հաղորդում է aysor.am-ը։

Загружается новость ... "Лево"

«Երբ ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել են, դիտարկվել են ավելի երկար ժամանակի գործընթաց, այսինքն՝ ՍՈՒ 30-ների զինամթերքը և մնացած կարողությունները ձեռք բերելն, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել։ Եվ խնդիրները զուտ դրա մեջ էին։ Որևիցե այլ խնդիր, ՍՈՒ 30-ների հետ կապված, մենք չենք ունեցել», - ասել է Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21–ին Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանից ձեռք բերված ՍՈւ–30ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի։–0–