«Ինչպես ֆիլմերում». Արծրուն Հովհաննիսյանն` Ադրբեջանի լայնածավալ հարձակողական գործողությունների և մեծ կորուստների մասին (ՎԻԴԵՈ)
14.10.2020,
22:41
«Ինչպես ֆիլմերում». Արծրուն Հովհաննիսյանն` Ադրբեջանի լայնածավալ հարձակողական գործողությունների և մեծ կորուստների մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև հայտնել է Ադրբեջանի բանակի մարտավարության փոփոխության մասին։
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, ընդհանուր առմամբ հարավային ուղղությամբ, բայց մի փոքր ավելի ոչ Արաքսի հովիտ։ Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում փորձել են զարգացնել հիմնականում հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով, որոնց մեր Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել։ Բավականին մեծ են Ադրբեջանի Զինված ուժերի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա ընթացքում, և երեկա ընթացքում շատ են եղել», – նշեց Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ հակառակորդը հետաքրքիր ինտենսիվության նոր մարտավորություն, կարծես, որդեգրած լինի, հատկապես բարձունքներ գրոհելիս. մեծ խտությամբ հետևակի կիրառություն։
Նա հայտնեց, որ այս պահին նորից մարտերը շարունակվում են, մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիությունը նվազում է։
«Օրվա ընթացքում մենք տեսանք նաև Ադրբեջանի հաղորդագրությունները այն մասին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում սկզբից չկողմնորոշված նշում էին նախ Քարվաճառ, հետո Հայաստանի սահման, հետո Հայաստան, էսպես աշխարհագրության կարծես խնդիր ունեն, թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը հատուկ ուզում ենք շեշտել, որ լեգիտիմիզացնում է Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան պատասխան քայլերը և թիրախավորումը նմանատիպ ռազմական նշանակության թիրախների Ադրբեջանի տարածքում», – ընդգծեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, օրվա ընթացքում Պաշտպանության բանակը հաղորդեց նաև, որ Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են հոսպիտալներից մեկը։
«Սա մեծ հաշվով մեծ–մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, տեսնեն, թե ինչպես են բու հիմնարկությունները ևս թիրրախավորվում, չնայած մեզ համար դա բոլորովին զարմանալի չէ, մենք տեսել ենք դա մի քանի անգամ նրանց կողմից», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Նա ավելացրեց, որ օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններում։–0–

Загружается новость ... "Лево"